Բաց դաս. Հայոց մեծ եղեռն

Ապրիլի 23 — ին 8-րդ դասարանում հայոց պատմության ուսուցչուհի Լ. Թորոսյանը կազմակերպել էր բաց դաս — միջոցառում՝  <<Հայոց մեծ եղեռն. հիշենք, որ աշխարհը չմոռանա>>: Աշակերտները ներկայացրին ցեղասպանությանը նախորդող նախապայմանները, արտասանեցին բանաստեղծություններ, ցուցադրվեց տեսաշար: Ավարտվեց խաղաղության կոչով՝  <<Խաղաղություն աշխարհին>>: Նպատակն էր՝ անցյալը հիշելով՝ արժևորել ներկան, դաստիարակել հայրենասեր սերունդ: