Առաջին դասարանի աշակերտների ընդունելության ժամանակացույց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2018թ. –ի հունիսի 1-ից կատարվում է 2012 թվականին ծնված երեխաների ընդունելություն 2018-2019 ուստարվա առաջին դասարանում:
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. 3 լուսանկար / 3 x 4 չափի /
2. Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը
3. Երեխայի ծնողի կամ խնամակալի անձնագրի պատճենը
4. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք / վերցվում է տարածքային ոստիկանության անձնագրային բաժնից /
5. Ծնողի կամ խնամակալի դիմումը / գրվում է դպրոցում /
6. Բժշկական փաստաթուղթ / հ.26 ձև /

Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից հուլիսի
6-ը և օգոստոսի 6-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 9.30-ից 14.30-ը: