Շնորհավոր սեպտեմբերի 1

Շաղաթի միջնակարգ դպրոցում ոգևորությամբ դիմավորեցին գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը:   ՀՀ ազգային օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց հայոց եռագույնը: Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը, աշակերտները, նաև՝ այդ օրվա գլխավոր հերոսները՝ առաջին դասարանցիները: Գերազանցիկները պարգևատրվեցին գովասանագրերով: Շնորհավորական խոսքեր հղվեցին նաև ԲՈՒՀ ընդունված երեխաներին :