Վիկտորինա

Ս/թ մայիսի 18 — ին ՛՛Հայոց եկեղեցու պատմություն՛՛ առարկայի ուսուցչուհի Ս. Առաքելյանը 5 — րդ դասարանում կազմակերպել էր վիկտորինա՝  ՛՛Աշխատասիրությունն ամեն բան կհաղթե ՛՛: Մրցում էին ՛՛Խելք՛՛ և ՛՛Եռանդ՛՛ խմբերը: Բոլոր հարցերը ՛՛Հայոց եկեղեցու պատմության՛՛ 5 — րդ դասարանի դասընթացից էին: Հաղթեց ՛՛Եռանդ՛՛ թիմը: Նպատակն էր՝ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ, աշակերտների մոտ ամրապնդել արագ մտածելու, կողմնորոշվելու ճիշտ և հստակ պատասխանելու, ինքնուրույն աշխատելու կարողություններ: