Մարտի 18-ին Շաղաթի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները,դասվար Նաիրա Եփրեմյանի ղեկավարությամբ,կազմակերպել էին բաց դաս-միջոցառում “Դռները բացե՛ք, գարու՜ն է գալիս”խորագրով։ Փոքրիկները գովերգեցին գարնան գալուստը և առանձնահատուկ շնորհավորանք հղեցին իրենց մայրիկներին`սեփական ձեռքով պատրաստած բացիկներով, երգեր ու բանաստեղծություններ ձոնելով, ինչպես նաև շնորհավորեցին բոլոր կանանց և աղջիկներին։