Շաղաթի միջնակարգ դպրոցում տոն է

Նոյեմբերի 19 — ին Շաղաթի միջնակարգ դպրոցում բացվեց Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված և ժամանակակից տեխնիկայով կահավորված համակարգչային դասարան:   Բացմանը ներկա էին Յունիբանկի խորհրդի նախագահ Մ. Հակոբյանը, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Գ. Խաչատրյանը, Սիսիանի համայնքապետ Ա. Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: